ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Dasaran.am» կրթական ծրագրի վերապատրաստումներին մասնակցել է 35000 ուսուցիչ

«Dasaran.am» կրթական ծրագրի վերապատրաստումներին մասնակցել է 35000 ուսուցիչ
24.03.2014 | 12:25

Այս անգամ «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Արարածոտնի մարզ՝ տեղի գյուղական համայնքի 81 դպրոցների ավելի քան 160 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով:
Հաջորդ կանգառը Լոռու մարզն էր, ուր 98 դպրոցներ ևս միացան «Dasaran.am» կրթական ծրագրին՝ հաջողությամբ անցնելով վերապատրաստման գործընթացը:
Վերապատրաստումները միտված էր օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:
Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:
Նշենք նաև, որ վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ 10 մարզերի ավելի քան 35000 օպերատորներ և ուսուցիչներ:

Դիտվել է՝ 3340

Մեկնաբանություններ